Երեւանում հունվարի 21-ին «Արտաշի մոտ» ռեստորանի գանձապահին դանակահարելու մեջ մեղադրվող կա:

NEWS.am-ը քննչական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի երկորդ մասի 10-րդ կետով մեղադրանք է առաջադրվել Ա. Վարդանյանին: Ա. Վարդանյանը հետախուզվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 21-ին դանակահարություն է տեղի ունեցել Երեւանի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանի մոտ, հիվանդանոց է տեղափոխվել ռեստորանի գանձապահ Գարեգին Սաթումյանը: Սաթումյանը վիրահատվել է, վիճակը ծանր է:

Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 01:00-ի սահմաններում: Գանձապահ Գարեգին Սաթումյանն այդ ժամանակ աշխատանքի մեջ է եղել, սակայն աշխատակիցների տեղեկություններով, դանակահարությունն առնչություն չունի գանձապահի աշխատանքի հետ: