Ռուսական ավիացիան Սիրիայում գործողությունների սկզբից ավելի քան 6 հազար մարտական թռիչք է իրականացրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սեպտեմբերի 30-ից մինչ օրս օդատիեզերական ուժերը ակտիվորեն մասնակցում են այդ գործողություններին։ Իրականացվել է ավելի քան 6 հազար օդանավային թռիչք՝ ամենատարբեր օբյեկտների հարվածելու համար»,- ասել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։




























