Իշխանափոխության համար պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում համազգային հանրահավաք է հրավիրում՝ պահանջելով 2015թ. դեկտեմբերի 6-ին անցկացված հանրահավաքի արդյունքների չեղարկում եւ իշխանափոխություն: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, Երեւանի Ազատության հրապարակում հայտարարեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով, որ «Նոր Հայաստան»-ը հերթափոխով շարունակելու է մնալ Ազատության հրապարակում եւ հանդիպումներ, քննարկումներ կազմակերպել ժողովրդի, լրագրողների հետ:

«Կոչ ենք անում բոլորին մարտի 1-ին գալ եւ մասնակցել համազգային հանրահավաքին: Այդ օրը մենք բացի հանրահավաքից հարգելու ենք նաեւ մարտի 1-ի զոհերի հիշատակը: Մինչեւ այդ ամեն ուրբաթ մենք ժամը 5-ին կազմակերպելու ենք տարբեր քննարկումներ եւ հարցուպատասխան»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: