Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը հունվարի 22-ին Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական ու բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանին ՌԴ ԱԳՆ պատվո շքանշան է հանձնել «Միջազգային համագործակցության ոլորտում ավանդի համար»։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Սաֆարյանին շնորհավորելու էին եկել բազմաթիվ ընկերներ, գործընկերներ, քաղաքական գործիչներ, մշակույթի եւ գիտության ներկայացուցիչներ։