Նյու Յորքը այնտեղ այցելած զբոսաշրջիկների թվով նոր ռեկորդ է սահմանել, տեղեկացնում է   Reuters-ը: 2015-ին ամերիկյան այդ քաղաքում գրեթե 60 մլն ճանապարհորդ է եղել:

Մեգապոլիսն արդեն վեցերորդ տարին անընդմեջ զբոսաշրջիկների ռեկորդային թիվ է ընդունում: Նշվում է, որ անցյալ տարի զբոսաշրջային բումը շարունակվել է, չնայած անվտանգության սպառնալիքների թվի աճին, գրում է   Gazeta-ն:

Մասնավորապես, մտավախություններ կային, որ Նյու Յորքում հնարավոր են «Իսլամական պետության» կողմնակիցների մասնակցությամբ ահաբեկչական գործողություններ: Նյու Յորքի իշխանություններն իրենց կողմից բազմիցս վստահեցնում էին հանրությանը, որ քաղաքն ապահովված է ցանկացած սպառնալիք վերացնելու համար անհրաժեշտ ամեն ինչով: 

Մեգապոլիսի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն Նյու Յորքը կոչել է ԱՄՆ-ի ամենաանվտանգ եւ ամենագրավիչ մեծ քաղաքը: