Լոռու մարզում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել այսօր՝ հունվարի 22-ին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 18-ի սահմանում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 34 ՍՏ 387 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել հարակից դաշտը:
Վթարի հետևանքով Ջրաշեն գյուղի բնակիչներ, վարորդ՝ 1983թ. ծնված Ս. Սարգսյանը և ուղևոր, 1993թ. ծնված Բ. Սարգսյանը տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, որտեղից էլ վարորդին տեղափոխել են Երևան:
Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը: Վթարի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























