Մշակույթի նախարար Հասմիկ Պոողոսյանն Արամի 30 հասցեում գտնվող հին շենքի քանդելու շուրջ բարձրացված աղմուկին արձագանքում է՝ հիշեցնելով, որ այն հուշարձան շենք չէ։ Այս մասին նա հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։
Մեր հարցին, որ եթե հուշարձան չէ, ուրեմն հանգիստ կարող են քանդե՞լ մայրաքաղաքի պատմությունը վկայող շինությունները, նախարարը պատասխանեց․ «Ես Ձեզ բացատրում եմ՝ դա հուշարձան շենք չի, հետեւաբար ես որպես մշակույթի նախարար դրա պատասխանը չեմ կարող տալ»։
Մեր հակադարձմանը, թե խոսքը պատմական շենքերի, հին Երեւանի պատառիկները ոչնչացնելու մասին է, որի հետեւանքով շուտով զբոսաշրջիկներին այլեւս ցույց տալու նմուշներ անգամ չեն մնա, Պողոսյանն արձագանքեց․ «Ուզում եք մի օր եկեք, ես հատիկ-հատիկ թվարկեմ՝ տուրիստներին ինչ կարող ենք ցույց տալ»։




























