«Նոյեմբերի 5»-ի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը միացել է ի պաշտպանություն Հայկ Կյուրեղյանի հացադուլին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Նշենք, որ հունվարի 21-ից հացադուլի մեջ է նաեւ Շանթ Հարությունյանը: Նա այդ հացադուլով պաշտպանում է արդեն մեկ շաբաթ է՝ հացադուլի եւ 5 օր է՝ ջրադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի պահանջները:
Նշենք, որ Կյուրեղյանը պահանջում է ապահովել սեփական անձի անվտանգությունը քրեակատարողական հիմնարկներում:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:
Գործով բողոք էր ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան, դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը:




























