Դանիական Ռաներսի քաղաքապետարանը պետական ուսումնական հաստատությունների ճաշացանկում պարտադիր կարգով խոզի մսից կոլոլակ է ներառել՝ այլընտրանք չտրամադրելով իսլամի հետեւորդ միգրանտների երեխաներին:  

Միաժամանակ, քաղաքային խորհուրդն ընդգծել է, որ նպատակ չի ունեցել որեւէ մեկին ստիպել ինչ-որ բան ուտել՝ «հակառակ կրոնական համոզմունքներին», այլ պարզապես սատարել է ազգային խոհանոցը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Դանիական ժողովրդական կուսակցության մամուլի քարտուղար Մարտին Հենրիքսենը սոցիալական ցանցերում սատարել է քաղաքապետարանի որոշումը՝ հայտարարելով, որ հարկավոր է «պայքարել իսլամական կանոնների դեմ, որոնք թելադրում են, թե ինչ պետք է ուտեն դանիացի երեխաները»: