Ռուսաստանի Օրյոլ քաղաքի ծննդատանը ստուգումներ անցկացնող հանձնաժողովը որոշել է փակել բուժհաստատությունը՝ մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը: Այս մասին հայտարարել է ՌԴ Առողջապահության նախարարության հանրային առողջության եւ հաղորդակցության բաժնի ղեկավար Օլեգ Սալագայը:
Ամանորի արձակուրդների ընթացքում հաստատությունում 7 նորածին է մահացել, եւս 1 երեխա մահացել է հունվարի 18-ին: Հարուցվել են քրեական գործեր՝ «անփութության» եւ «հիվանդին օգնություն չցուցաբերելու» հոդվածներով:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ծննդատանը ստուգումներ են անցկացնում Ռոսզդրավնադզորը, առողջապահության տարածաշրջանային դեպարտամենտը եւ դատախազությունը: Մարզի ղեկավարը նաեւ միջգերատեսչական հատուկ հանձնաժողով է ստեղծել:




























