Ամերիկյան ավիաընկերությունները հունվարի 22-ին նախանշված 2.696 եւ հունվարի 23-ի 2.901 չվերթ չեղյալ են հայտարարել ձնամրրիկի պատճառով, որը սկսվել է հունվարի 22-ի երեկոյան: Այս տվյալները հրապարակել է FlightAware կայքը: Չեղարկվող թռիչքների թիվը շարունակում է աճել:
ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայության կանխատեսմամբ, հունվարի 22-ին եւ 23-ին ձնամրրիկ է սպասվում, իսկ Ատլանտյան ափերին, այդ թվում՝ Բալթիմորում եւ Վաշինգտոնում, մինչեւ 60 սմ ձյուն:
Ըստ Lenta-ի, արտակարգ դրություն է հայտարարվել Ջորջիա, Փենսիլվանիա, Թենեսի, Մերիլենդ, Վիրջինիա եւ Հյուսիսային Քարոլինա նահանգներում: CNN-ի փոխանցմամբ, եղանակային անբարենպաստ պայմաններ են գրանցվել նաեւ Նյու Յորքում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում եւ Քենթուքիում:
NBC News-ի տվյալներով էլ, ձնամրրիկը ճանապարհային պատահարների պատճառ է դարձել: Վթարներ են գրանցվել, մասնավորապես, Վիրջինիա, Հյուսիսային Քարոլինա, Թենեսի եւ Արքանզաս նահանգներում: Հաղորդվում է 5 զոհի մասին:



























