Սառա անունով հայտնի էգ հեպարդին, որն աշխարհում ամենաարագավազն է համարվում, քնեցրել են Օհայո նահանգի կենդանաբանական այգիներից մեկում:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը ստիպված է եղել նման որոշում կայացնել՝ հաշվի առնելով կենդանու առողջության կտրուկ վատացումը, որը նախորդ տարի դարձել էր 15 տարեկան:
Հեպարդների կյանքի միջին տեւողությունը կազմում 8-12 տարի, այնպես որ Սառան երկարակյաց է համարվում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աշխարհի ամենաարագավազ կաթնասունի տիտղոսը Սառային շնորհել է National Geographic ամսագիրը: 2012 թվականին հատուկ բեմադրված վազքի ժամանակ Սառան 100 մետր տարածությունն անցել է 5,95 վայրկյանում՝ զարգացնելով 98,2 կմ/ժամ արագություն:
Համաշխարհային ռեկորդը, որը պատկանում է վեցակի օլիմպիական չեմպիոն Հուսեյն Բոլթին, կազմում է 9,58 վայրկյան:



























