Վլադիմիր Լենինի մարմինը, որը մինչ օրս գտնվում է դամբարանում, անհրաժեշտ է թաղել: Նման տեսակետ է հայտնել Ինգուշեթիայի ղեկավար Յունուս Բեկ Եվկուրովը:

«Ես որպես հավատացյալ մարդ, կարծում եմ, որ Լենինի մարմինը, ինչպես յուրաքանչյուր մարդու մարմին, պետք է թաղել, որովհետեւ սա մարդկային չէ»,-ասել է նա:
Նկատելով, որ կան մարդիկ, որոնք կցանկանային այսուհետ եւս Լենինին մարմինը տեսնել դամբարանում, Եվկուրովն ասել է. «Շատ մարդ շատ բան կարող է ցանկանալ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշենք, որ հունվարի 21-ին, հեղափոխության առաջնորդ Լենինի մահվան 92-րդ տարելիցի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խիստ քննադատության է ենթարկել Վլադիմիր Լենինի գործունեության արդյունքներն ու գաղափարները, որոնք, ըստ նրա, հանգեցրել են պատմական Ռուսաստանի փլուզման: