Հունվարի 21-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցում գործող հյուրանոցային համալիրի դիմաց կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի հետեւի կողապակին կոտրել եւ գողություն է կատարում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրից, գողոնի մի մասով հանդերձ /անկողնային պարագաներ եւ կենցաղային իրեր/ բերման է ենթարկել 25-ամյա Էդվարդ Խ.-ին:
Դեպքի վայրի մոտակայքում հայտնաբերվել է նաեւ գողոնի մյուս մասը եւ հանցագործության գործիք լինգը:
Էդվարդ Խ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























