Կացնով զինված երեք հանցագործներ Պետերգոֆում կողոպտել են ոսկեղենի խանութը: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Պետերբուրգի գլխավոր վարչությունից:
«Պետրոդվորցովի շրջանում Պետերբուրգի պողոտայում երեք անհայտ անձինք դիմակներով մտել են ոսկեղենի խանութ: Նրանք անվտանգության աշխատակցին ու վաճառողին սպառնացել են հաշվեհարդարով, կացնով կոտրել են ցուցափեղկերը, վերցրել ոսկեղեն ու անհետացել»,- նշել են գերատեսչությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ոստիկանության տվյալներով, խանութի անվտանգության աշխատակցի մոտ զենք չի եղել: Նախնական գնահատականներով, վնասը կազմել է մոտ մեկ մլն ռուբլի: Ավազակային հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:




























