Մոսկվայի կենտրոնում աշակերտուհին ինքնասպան է եղել՝ ցած նետվելով պատուհանից. պատճառը դժբախտ սերն է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմիններին:
Աղբյուրի փոխանցմամբ, ինքնասպանությունից առաջ 6-րդ դասարանի աշակերտուհին տատիկին հայտնել է իր անպատասխան սիրո մասին: «Դրանից հետո աղջիկը ցած է նետվել Տվերի փողոցի շենքերից մեկի բնակարանի պատուհանից»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Քննչական մարմինները քրեական գործ են հարուցել:




























