Հունվարի 24-ի երեկոյան առավել ինտենսիվ ձյան տեղումներ կլինեն Գյումրի-Ամասիա, Սեւան-Մարտունի, Ապարանի, Հրազդան-Ֆանտան, Որոտանի լեռնանցք-Սարավան, Ջերմուկ հատվածներում եւ հարակից բնակավայրերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Ձյունը կուղեկցվի բքով, ցածր հորիզոնական տեսանելությամբ, ճանապարհներին կլինի մերկասառույց: Տեղումները կշարունակվեն մինչեւ հունվարի 26-ի կեսօր, որից հետո աստիճանաբար կդադարեն»,- ասաց Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ վարորդներին կոչ են անում նշված շրջաններ մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Օդի ջերմաստիճանը հունվարի 25-27-ին կնվազի 12-15 աստիճանով, ամենացուրտը կլինի հունվարի 27-ի գիշերը, երբ մայրաքաղաքում կանխատեսվում է մինչեւ -16 աստիճան ցուրտ:




























