Ճապոնիային մոտեցող ձնային ցիկլոնի պատճառով ավելի քան 70 չվերթ է չեղարկվել, որոնք նախատեսված էին հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին եւ հունվարի 24-ի առավոտյան:

NHK հեռուստաալիքի տվյալներով, հունվարի 23-ին, մասնավորապես, չեղարկվել է All Nippon Airways ավիաընկերության 33 չվերթ, Japan Airlines-ի 12 չվերթ: Կիրակի՝ հունվարի 24-ին, չեղարկվել է առնվազն 22 չվերթ:

Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալությունը նախազգուշացում է տարածել արեւմտյան, հարավ-արեւմտյան եւ կենտրոնական շրջանների բնակիչներին ուժեղ ձյան եւ փոթորկի մասին: Քամու արագությունն այսօր երեկոյան մի շարք շրջաններում կարող է հասնել 30-35 մ/վրկ-ի: Չի բացառվում նաեւ, որ ծովի բարձր ալիքներ լինեն:

Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, վատ եղանակը Ճապոնիայում կպահպանվի մինչեւ երկուշաբթի: