Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեւանի փողոցում՝ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող պահեստում  հրդեհ է բռկվել:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման եւ ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սմբատ Զորավարի փողոցի թիվ 11/1 հասցեում գտնվող (մուտքը՝ Սեւանի փողոցի կողմից) «Մանդարին Կոսմետիկա» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Մ. Ս.) պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.54-ին, մարվել՝ 11.15-ին:

Այրվել է պահեստավորված կոսմետիկական արտադրանք (մոտ 12 քմ տարածքում):