Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի ժամանցային հաստատություններն արգելել են փախստականների մուտքը, գրում է Badische Zeitung թերթը:
Թերթի տվյալներով, «փախստականներին կամ արգելում են մտնել, կամ էլ սահմանափակում են նրանց մուտքը քաղաքի ակումբներ ու դիսկոտեկներ»: Նշում են, որ մի քանի հաստատություններում մինչ այդ տեղի էին ունեցել կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքեր, հայտնում է Gazeta-ն:
Տվյալ որոշումը ակումբների ու այլ ժամանցային հաստատությունների ղեկավարությունը կայացրել էր Քյոլնի իրադարձություններից հետո: Քյոլնի ոստիկանությունը հետաքննում է Ամանորի նախօրեին քաղաքի կենտրոնում կանանց վրա կատարված բազմաթիվ հարձակումների մասին տեղեկությունները:



























