Հայաստանի շրջանների մեծ մասում կիրակի` հունվարի 24-ին, սպասվում են տեղումներ. լեռներում եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն, հովիտներում՝ թաց ձյուն: Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով, հունվարի 25-ին եւ 26-ին ձյան տեղումները կշարունակվեն, որից հետո եղանակը կպարզվի:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, կիրակի եւ երկուշաբթի տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 20-25 ն/վրկ: Ա

Առանձին շրջաններում սպասվում են բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Ողջ հանրապետության տարածքում հունվարի 24-27-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 24-ին սպասվում է թաց ձյուն, իսկ երկուշաբթի եւ երեքշաբթի՝ ձյուն:

Գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, ցերեկը՝ +1+3 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3-6,

Կոտայքում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3-6,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3-6,

Լոռիում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3,

Տավուշում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -2+1,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3-6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+3,

Արմավիրում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+3,

Արարատում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+3,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -3-6,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+3,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +2+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0+3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +1+4։