«Բազեների արքա», «եղնիկների թագուհի», «բադերի ասպետ». միջին դարերում Արեւմտյան Եվրոպայում այս անվանումներն էին օգտագործվում նկարված խաղաթղթերի կապուկներում, որոնց վրա, ի տարբերություն ժամանակակից խաղաթղթերի, ֆիգուրները պատկերված էին ամբողջ հասակով եւ տարբերվում էին հագուստի գույնով:  Ձեռքի աշխատանք հանդիսացող նման խաղաթղթերի ընդամենը  երեք կապուկ է պահպանվել ամբողջ աշխարհում, եւ դրանցից մեկը` Նյու Յորքի թանգարանի հավաքածուներից, «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Խաղի աշխարհ. Շքեղ խաղաթղթեր,  1430-1540» ցուցադրության կենտրոնական տարրն է դարձել:  

52 խաղաթղթից այդ կապուկը պատրաստվել է Բուրգունդիայում` 1475-1480 թվականներին եւ համարվում է   ХV դարից պահպանված խաղաթղթերի միակ կապուկը, որը նախատեսված է խաղի, ոչ թե գուշակության համար: Չորս տեսակից ամեն մեկը նշված է հատուկ խորհրդանիշով` որսորդական եղջյուրով, շան վզակապով, շնաթոկով կամ էլ որսի կապանքներով:   

Փորձագետները կարծում են, որ խաղաթղթային կերպարների հագուստները  «արտացոլում են բուրգունդական արքունիքում գոյություն ունեցած հագուստի արտառոց ոճը»:

Ցուցադրությանը ներկայացված են նաեւ գերմանական իշխանապետությունների խաղաթղթեր եւ Հյուսիսային Իտալիայից տարո խաղաթղթեր, որոնք օգտագործվել են գուշակության համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: