ԱՄՆ-ի դատարանը որոշել է Viacom-ի եւ  CBS Corp.-ի 92-ամյա սեփականատեր Սամներ Ռեդսթոունին հոգեբուժական փորձաքննության ուղարկել: Տվյալ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ռեդսթոունի նախկին ընկերուհին ասել է, որ նա անգործունակ է: 

Ռեդսթոունը National Amusements կինոթատրոնների օպերատորի սեփականատերն է, ինչպես նաեւ Viacom ընկերության, որին է պատկանում MTV-ն, գրում է Gazeta-ն:

2015-ի ապրիլին դատարանին է դիմել 91-ամյա Ռեդսթոունի 44-ամյա ընկերուհին` Սիդնեյ Հոլլանդը` MTV-ի նախկին աստղ Հիզեր Նեյլորից պահանջելով 1 մլն դոլար վճարել եւ վերադարձնել գողացված նոթբուքը ինտիմ լուսանկարներով, որոնք կարող էին հրապարակվել:  

Խնդիրը կարգավորվել է մինչդատական կարգով, եւ հայտնի չէ` արդյոք գումար վճարվել է, թե ոչ: