Ռուսական ռազմավարական միջուկային ուժերը հնարավորություն ունեն հաղթահարել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տարրերը: Այս մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի հակահրթիռային միավորումների հրամանատար Անդրեյ Չեբուրինը:

«Մեր ՀՀՊ-ն Ռուսաստանի սահմաններից դուրս չէ, քանի որ մեր պաշտպանության համար բավարար է, որպեսզի մեր ՀՀՊ-ն լինի Ռուսաստանի տարածքում: Եթե մեր պոտենցիալ հակառակորդներից որեւէ մեկը կարծում է, որ այլ պետությունների տարածքում ՀՀՊ տեղակայելով՝ պաշտպանում է նաեւ իրեն, ապա խորը մոլորության մեջ է»,- ասել է Չեբուրինը:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ավելի վաղ ՌԴ Ռազմավարական նշանակության Հրթիռային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաեւը հայտարարել էր, որ ԱՄՆ հակահրթիռային պաշտպանությունն ունակ չէ հաղթահարել ռուսական Հրթիռային զորքերին: