ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն մարտի 1-ին համատեղ հանրահավաք ու երթ կանեն:

Այս առնչությամբ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում ասվում .

«Նկատի ունենալով Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունը, Հայ ազգային կոնգրեսի վարչությունը որոշել է 2016թ.-ի մարտի 1-ին հրավիրել Հայ Ազգային Կոնգրեսի եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցության համատեղ հանրահավաք եւ երթ: Քննարկվել են հանրահավաքի եւ երթի նախապատրաստման հետ կապված հարցեր:

ԱԺ Կոնգրեսի անդամ պատգամավորները ներկայացրել են գարնանային նստաշրջանում խմբակցության ծրագիրը, մասնավորապես` նախապատրաստվող օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Վարչությունը լսել է նաեւ Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի հաղորդումը դեկտեմբերի 6-ի Հանրաքվեի գործընթացում Կոնգրեսի կողմից ներկայացված` ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների ընթացքի մասին»: