Ռուսաստանցի քննիչները ստուգում են սկսել Կամչատկայում փոկի դաժան սպանության գործով:
Կենդանիների պաշտպանության «ՎԻՏԱ» կենտրոնում պատմել են, որ ձկնորսական «Բորիսով» նավի անձնակազմն անօրինականորեն որսացել է երկարականջ փոկի առանձնյակի, իսկ հետո կենդանու ատամները եւ ծնոտը հանելու համար ձկնորսները հղկող գործիքով կտրել են փոկի գլուխը, տեղեկացնում է «Վեստին»:
ՔԿ-ն այդ տեղեկությունը կստուգի ՌԴ ՔՕ-ի առանձնապես թանկարժեք վայրի եւ ջրային կենդանիների անօրինական որսի եւ շրջանառության եւ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հոդվածներին համապատասխան:




























