ԱՄՆ-ում սոցիալական ցանցերի օգտատերերը լուսանկարներ են հրապարակում, որոնցում չափում են տեղացած ձյան բարձրությունը, ինչպես նաեւ խոսում դատարկվող խանութների մասին: Տարածված են #Snowzilla, #TheWinterAwakens եւ #snowmaggedon2016 հեշթեգերը:
«Մարդիկ լրջորեն են վերաբերվում այս բքին: Ո՛չ ջուր, ո՛չ պանիր, ո՛չ կաթ»,- գրել է օգտատերերից Ռոբերտ Բրեքելը՝ դատարկ խանութից լուսանկար հրապարակելով:
«Այն, ինչ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ձնամրրիկ են կոչում եւ սարսափի մատնվում, Կիեւում եւ Մոսկվայում պարզապես ձյուն են անվանում»,- մեկնաբանել է Քրիսթոֆեր Միլլերը:
CNN-ի փոխանցմամբ, ձնաբքի հետեւանքով ԱՄՆ-ի արեւելքում 10 մարդ է զոհվել: Այս ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 9.2 հազար չվերթ է չեղարկվել, առանց էլեկտրականության է մնացել 13 նահանգների շուրջ 160 հազար բնակիչ:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, շաբաթ առավոտյան Վաշինգտոնում ձնածածկույթը 36 սմ-ի է հասել:
































