Երեւանի Կենդանաբանական այգում 2015թ. հոկտեմբերի 29-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված՝ գիշատիչներին խնամող 35-ամյա Վարդան Գրիգորյանը Երեւանի «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում շարունակում է բուժումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա մայրը՝ Գոհար Գրիգորյանը:
«Արդեն 2 շաբաթ է վերականգնողական բուժում է ստանում, ձեռքի մատերն արդեն շարժում է, վերքերը փակվել են, ուղղակի ձեռքը թույլ ա, չի կարողանում նորմալ բարձրացնել»,- ասաց տիկին Գոհարը:
Տիկին Գոհարի խոսքով, Վարդանը վերականգնողական բուժումն ավարտելուց հետո կրկին կվերադառնա աշխատանքի:
Նշենք, որ Վարդան Գրիգորյանը ձախ բազկի պատռվածքներով տեղափոխվել էր Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ վիրահատվել էր:




























