ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ,Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները,  Սպիտակի ոլորանները եւ  Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ, Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ,Վայք, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Կոտայքի, Արարատի, Սյունիքի մարզերում եւ Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում առկա են տեղումներ ձյան է տեսքով:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետեւանքով նշված ավտոճանապարհը երթեւեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում: