NASA-ի տիեզերագնաց Սքոթ Քելլին Instagram-ում եւ Twitter-ում ԱՄՆ Արեւելյան ափերին փոթորկած ձնաբքի լուսանկարներ է տեղադրել: Լուսանկարներն արվել են Միջազգային տիեզերական կայանից, փոխանցում է Gazeta-ն:
«Ձնամրրիկը մեզ հիասքանչ տեսարան պատկերել: Տա՛ք պահեք ձեզ: Բարի գիշեր ՄՏԿ-ից»,- գրել է նա #Blizzard2016 հեշթեգի տակ, որով հրապարակվում են ձնաբքի մասին տեղեկությունները:



























