Սխալներ գործելուց հետո մարդկային ուղեղը սկսում է դանդաղ աշխատել կրկնակի սխալներից խուսափելու համար: Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
Կապիկների եւ մարդկանց վրա փորձարկումներ անցկացնելով՝ նրանք պարզել են, թե ինչպես են սխալները դանդաղեցնում որոշում կայացնելու գործընթացը: Փորձի ժամանակ կապիկներն ու մարդիկ պետք է հայացքով հետեւեին էկրանի վրա շարժվող կետերին: Իսկ դրանից հետո անհրաժեշտ էր ընտրել շարժման ճիշտ ուղղությունը: Այդ ժամանակ գիտնականներն ուսումնասիրել են կապիկների ուղեղի ակտիվությունը: Կապիկների մոտ գրանցվել են նույն արդյունքները, ինչ որ մարդկանց մոտ: Այն բանից հետո, երբ մարդը սխալ է թույլ տալիս, որոշում կայացնելու տեմպը դանդաղում է:



























