Թունիսում բնության յուրահատուկ երեւույթ է տեղի ունեցել, որին գիտնականները դեռ չեն կարողանում բացատրություն տալ: Մեկ գիշերվա ընթացքում անապատի կենտրոնում 18 մ խորությամբ լիճ է գոյացել՝ անապատը օազիսի վերածելով: Ենթադրաբար բնության այս ֆենոմենը հնարավոր է բացատրել սեյսմիկ ակտիվությամբ:

Որոշ մասնագետներ ենթադրում են, որ ստորգետնյա ջրերը կարող էին մակերեւույթ դուրս մղել ստորգետնյա ցնցումները: Ջուրը նորից գետի  տակ անցնելուն խանգարել է հողի խտությունը, հայտնում է Informing-ը:

Սակայն լճի իրական ծագումը դեռ հայտնի չէ, եւ գիտնականները խորհուրդ չեն տալիս օգտագործել այդ ջուրը: