Իրաքը ահաբեկչական խմբավորումների զինյալների դեմ պայքարելու է միայն իր սեփական ուժերով, առանց օտարերկրյա միջամտության, հայտնել է երկրի արտգործնախարար Իբրահիմ ալ -Ջաաֆարին, ասված է նախարարության պաշտոնական կայքում, փոխանցում է Gazeta–ն:

«Իրաքում ահաբեկչության դեմ ցամաքային կամ այլ տեսակի գործողությունների իրական կառավարումն իրականացվելու է միայն իրաքյան ուժերի կողմից՝ առանց որեւէ այլ ուժերի միջամտության, բացառությամբ առանձին խորհրդականների»,- ասել է նա:

Նախարարը նաեւ նշել է, որ Իրաքը՝ լինելով ինքնիշխան պետություն, ոչ մեկին թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունը: