Տավուշի մարզում նախօրեին սպանված 58-ամյա տղամարդը բնակվում էր հոր հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ներքին Կարմիր աղբյուր համայնքի գյուղապետարանից:

Աշխատակիցների փոխանցմամբ, դեպքի մանրամասները դեռեւս հայտնի չեն, գիտեն միայն, որ տղամարդը սպանվել է իր տանը:

«87 տարեկան հոր հետ էր բնակվում, որը հիմա մնաց մենակ»,- ասացին գյուղապետարանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. հունվարի 24-ին սպանվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ 58-ամյա Ռ. Ի.-ն:

Հայտնի է, որ նրա ստացված վնասվածքը կտրող ծակող գործիքից է եղել: