Լոռու մարզի Մղարթ համայնքում հունվարի 24-ին կայացած գյուղապետի ընտրություններին հաղթել է ուսուցչուհի Արմինե Մամաջանյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Ընտրություններին 358 ընտրողներից մասնակցել է միայն 217-ը: Թեկնածուներից Արմինե Մամաջանյանը ստացել է 174 ձայն, իսկ Հրաչյա Սուքիասյանը՝ 8, անվավեր է ճանաչվել 35 քվեաթերթիկ:

Նշենք, որ երկու թեկնածուներն էլ ՀՀԿ-ականներ են:

Հիշեցնենք, որ Մղարթի գյուղապետ Վաչագան Նավասարդյանը 2015թ.-ի նոյեմբերին մահացել է: