Թուրքիան առաջին անգամ կարող է պատասխանել ռուսական պատժամիջոցներին, որոնք ներդրվել են Անկարայի նկատմամբ 2015-ի նոյեմբերին: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», սահմանափակող միջոցառումները կվերաբերեն մետալուրգիական ոլորտին:
«Ռուսական արտադրանքի նկատմամբ որեւէ պաշտպանական միջոցառում դեռեւս չի նախատեսվում, բացի մետաղի վարձույթից»,-ասել է թերթի աղբյուրը, որը տեղյակ է Ռուսաստանի ու Թուրքիայի առեւտրային բանակցությունների ընթացքին:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված ներմուծման հակադեմպինգային հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ ռուսաստանցի մետալուրգները մինչեւ 13,66 տոկոսի դեմպինգային մարժա են ստացել: Հաշվետվության համաձայն, փետրվարին Անկարան որոշում կկայացնի արտահանողների համար հակադեմպինգային մաքսատուրքերի չափի մասին, որոնք որպես կանոն, ամբողջությամբ համապատասխանում են չհաշվարկված դեմպինգային մարժաների չափին:
Նշենք, որ Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ 2015-ի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը Սիրիայի հետ սահմանին խոցեց ռուսական «Սու-24» ռմբակոծիչը: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ: Ըստ այդմ, հունվարի 1-ից արգելվում է Թուրքիայից բանջարեղեննի, մրգերի, ծաղիկների, թռչնամսի ու աղի ներկրումը: Բացի այդ, չեղյալ է հայտարարվել առանց վիզայի ռեժիմը, արգելվել է աշխատանքի ընդունել Թուրքիայի քաղաքացիների:




























