Հայաստանի ճանապարհներին, այսօրվանից՝ հունվարի 25-ին, նոր արագաչափ սարքեր են գործարկվելու:

Ոստիկանությունից NEWS.am-ինն հայտնում են, որ մասնավորապես, հունվարի 25-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

- Երեւան քաղաքի Ներքին Չարբախ 1-ին փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 12.4 կմ՝ Արարատի մարզի Վեդի քաղաքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Հ-10 «Մ-2-Մ-8-Ոսկետափ-Վեդի-Լանջառ-Մ-2» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15.8 կմ՝ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի վարչական տարածք՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: