«10 տարի առաջ, երբ ես առաջին փոխվարչապետ էի աշխատում, ինձ տեղեկացրել էին, որ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիան, որը հասարակական կազմակերպություն է, որոշել է ինձ «պատվավոր ակադեմիկոսի» կոչում շնորհել: Ես մի քանի ամիս չէի համաձայնում ընդունել այդ կոչումն ու վկայականը: Բայց մտերիմ ընկերներս համոզեցին ինձ՝ ասելով որ հրաժարվելը տգեղ է»,- գրել է Քադիրովը, հայտնում է Lenta-ն:
Չեչնիայի առաջնորդը հավելել է, որ կոչումն իրեն շնորհվել է հանրապետությունում խաղաղության ու կայունության վերականգնման գործում հաջողությունների համար, «Չեչնիայի զինծառայողների ու բնակիչների կյանքերի փրկության ուղղությամբ ամենօրյա աշխատանքի համար»՝ շեշտելով, որ «ՌԳԱ ղեկավարությունը երբեք չի հայտարարել, որ այդ կոչումը գիտական աշխատությունների համար է»:
Հունվարի 14-ին Կրասնոյարսկի քաղխորհրդի պատգամավոր Կոնստանտին Սենչենկոն իր Facebook-յան էջում գրել էր, որ Քադիրովը վարկաբեկել է ակադեմիկոսի կոչումը, քանի որ նա՝ ունենալով ընդամենը երեք դասարանի կրթություն, կրում է այն կոչումը, որոնք կրել են Ռուսաստանի նշանավոր գիտնականները: Ավելի ուշ՝ Չեչնիայի ներկայցուցիչների հետ զրույցում Սենչենկոն ներողություն էր խնդրել հանրապետության ղեկավարից:




























