«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում հունվարի 24-ին դատապարտյալ է հայտնաբերվել կախված վիճակում: Քննչական կոմիտեից NEWS.am-ին տեղեկացրին, որ դատապարտյալը Սիմոն Վարդազարյանն է:

Դատապարտյալը ինքնասպանություն է գործել պատուհանի ճաղավանդակից սավանով կախվելու միջոցով:

Դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: