Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նվազել է հասնելով 76,90 ռուբլու: Եվրոյի փոխարժեքը հասել է 83,10 ռուբլու: Այս մասին են վկայում բորսայում սակարկությունների տվյալները, հաղորդում է Lenta-ն:
Հունվարի 25-ի համար դոլարի պաշտոնական փոխարժեք է սահմանվել 80,57 ռուբլին, եվրոյի փոխարժեք՝ 87,23 ռուբլին:
Ռուբլին ամրապնդվում է նավթի գների բարձրացման ֆոնին: Այսպես, Brent տեսակի նավթն արժե 32,38 դոլար՝ մեկ բարելի դիմաց: Գործարքները հունվարի 25-ին մեկնարկել են 32,34 դոլար ցուցանիշից:




























