Արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը սրտի կաթված է ստացել:
«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրին, որ նա իրենց մոտ է տեղափոխվել մահամերձ վիճակում, սրտի զոնդավորում է կատարվել եւ ստենտ է դրվել:
Արսեն Մկրտչյանն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը կայուն է:




























