Հայաստանի ներքաղաքական կյանքում դժվար թե լուրջ փոփոխություններ լինեն, եթե իշխող ՀՀԿ-ն որոշի ինչ-որ մեկի հետ կոալիցիա կազմել։ Այս մասին հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա ձեւավորելու շուրջ բանակցություններին։
«Ի՞նչ փոխվեց, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից»,- հարցադրում է արել քաղաքագետը։ Նրա խոսքով՝ առաջին փոփոխությունները, որոնք կարող են լինել Հայաստանի ներքաղաքական կյանքում, հնարավոր են խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինը հեռու չէ։




























