Լոռու մարզում այսօր՝ հունվարի 25-ին, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց ու ընկել ձորը:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, դեպքը տեղի է ունեցել ժամը 11:00-ի սահմանում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Քովբեր գյուղի մոտակայքում:

Ձորն ընկած Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի մեջ հայր ու որդի են եղել: Նրանք՝   Սարամեջ գյուղի բնակիչ,1966թ. ծնված Նվեր Թորոսյանը և 1993թ. ծնված Գեղամ Թորոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն: Նրանց վիճակը միջին ծանրության է: Տուժածներին ձորից դուրս են բերել քաղաքացիները: