Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 24-26-ն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Նշենք, որ աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Այցի շրջանակներում Գ. Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդի (Guido Raimondi), Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի (Nils Muižnieks), Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիկիոյի (Gianni Buquicchio), Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի (Thorbjørn Jagland) հետ:

Նշենք, որ այսօր Ստարսբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որտեղ քվեարկության են դրվելու երկու հակահայ զեկույցներ: