Առողջությամբ եւ ուրախությամբ կարելի է վարակվել, ինչպես գրիպով: Նման եզրակացության են հանգել ավստրալացի գիտնականները: 

Նրանք բացատրել են, որ մարդու վիճակն ուղղակիորեն կախված է նրա շրջապատից: Յուրաքանչյուրը, առանց նկատելու, ամենամոտ մարդկանցից որոշ սովորույթներ, մտածելակերպ եւ հոգեկան ինքնազգացողության ընդհանուր մակարդակ է փոխառում:  

Հետազոտողները 32 տարի տեւած փորձարկում են իրականացրել  12 հազար կամավորականի մասնակցությամբ: Նրանց բաժանել են երկու խմբի: Մի խմբի մասնագետներին առաջարկել են  իրենց շրջապատը սահմանափակել այն մարդկանցով, որոնք կյանքում վատատես են: Երկրորդ խմբի ներկայացուցիչներին թույլ է տրվել շփվել ընկերների հետ, որոնք կյանքին լավատեսորեն են նայում: 

Ինչպես պարզվել է, մարդիկ սկսում են մտածել եւ իրենց զգալ այնպես, ինչպես այն մարդիկ, ում հետ իրենք մշտապես ստիպված են լինում շփվել: Նշանակալի է, որ այդ եղանակով փոխանցվում են նաեւ վնասակար սովորույթները, տեղեկացնում է «Ռոսբալտը»:

Այսպես, նրանց մոտ, ով շփվել է գեր մարդկանց հետ, հավելյալ քաշի ի հայտ գալու ռիսկը  171 տոկոս է, իսկ նրանց մոտ, ովքեր ընկերություն են արել դեպրեսիվ անհատների հետ, անհամեմատ ավելի հաճախակի են ի հայտ գալիս ինքնասպանության մտքեր: 

Շրջապատի ենթագիտակցական պատճենման գլխավոր գործոնը հեռավորությունն է. որքան ավելի մոտ եք ապրում մարդուն, այնքան բարձր է նրա հույզերի  «վարակիչ լինելու» աստիճանը: Շփվեք կենսախինդ մարդու հետ, որն ապրում է  1,6 կմ հեռավորությա  վրա, երջանկության մակարդակն աճում է մոտավորապես 25 տոկոսով: Եղբայրները, քույրերը եւ ամուսինները պակաս ազդեցություն ունեն ազգականների ենթագիտակցության վրա` նրանց վրա ազդելով համապատասխանաբար 14  եւ 8 տոկոսով:

Իսկ գործընկերների հուզական վիճակը գործնականում ոչ մի կերպ չի ազդում մարդկանց վրա, այդ պատճառով գիտնականներն այնուամենայնիվ թույլ են տվել խոժոռվել աշխատավայրում: