Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված երկու հակահայկական բանաձեւերի նախագծերը հնարավոր է՝ վաղը քննարկման չդրվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի խոսնակ Պետո Դեմիրճյանը, որը նույնպես Ստրասբուրգում է:
«Հույս ունենք, որ վաղն առավոտյան ժամը 10:00-ին, երբ քննարկման կդրվի նախագծերը, պատգամավորները կմերժեն: Սակայն չի բացառվում նաեւ, որ քննարկման չդրվեն: Այս պահին տարբեր վարկածներ կան, կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ հստակություն կմտցվի»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Անն Բրասերը վեհաժողովի նստաշրջանի մեկնարկից առաջ հանդես է եկել հայտարարությամբ, թե կան բազմաթիվ առաջարկներ՝ հակահայկական բանաձեւերի նախագծերի վերաբերյալ քննարկում չանցկացնել։
Վաղը քննարկման պետք է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» եւ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցները։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։




























