Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում մեծանում է գիտակցությունը, որ Լեռնային Ղարաբաղը ոչ միայն տարածք է, այլ նաեւ կենդանի մարդիկ։ Այս մասին հունվարի 25-ին ՀՀ խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Նա հիշեցրել է, որ հունվարի 16-ին Հանձնաժողովի ամփոփ հայտարարության մեջ հայ եւ եվրոպացի պատգամավորները Եվրամիությանը կոչ են անում փոխանակման ծրագրերում ներառել նաեւ հակամարտության գոտիների, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղի ուսուցիչներին եւ աշակերտներին, ինչպես նշված է 2015թ. մայիսին ընդունված Բոլոնիայի հռչակագրի մեջ։ «Լեռնային Ղարաբաղի մասին նման հիշատակման որեւէ նախադեպ չի եղել, եւ մենք հասել ենք դրան իշխանության եւ ընդդիմության պատգամավորների համատեղ աշխատանքի շնորհիվ»,- նշել է Վարդանյանը։




























