Հունվարի 22-ից որպես անհետ կորած, Երեւանի բնակիչ Ս․ Նիկոլյանի դին երեկ հայտնաբերվել է։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հունվարի 24-ին 78-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է Ջրվեժի Նուբարաշեն խճուղուն հարակից ձորակում։
Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան։ Մահվան հանգամանքները դեռեւս հայտնի չեն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։




























