Շուրջ 3.5 տարի առաջ տան տանիքից ընկած վանաձորցի, 12-ամյա Էդուարդի ծնողները մի քանի տարի է, փորձում են տարբեր աղբյուրներից գումար հայթայթել՝ տղային արտերկրում բուժման տանելու համար: Անհրաժեշտ գումարը, սակայն, երեք տարի է, նրանց չի հաջողվում հավաքել:

Վնասվածքների հետեւանքով տղան տարիներ շարունակ չէր կարողանում շարժել ձախ ձեռքը: Օրերս մեզ դիմած նրա հայրը՝ Մարատը, տեղեկացրեց, որ պարբերաբար անցկացվող բուժման կուրսերի արդյունքում այժմ դրական տեղաշարժ կա. Էդուարդը սկսել է որոշ չափով շարժել ձախ ձեռքը:

Այժմ ընտանիքի համար առաջանահերթ է  գլխի պլաստիկ վիրահատության հարցը. տղան ընկնելու հետևանքով վնասել է նաև գլխի գանգոսկրը: Հոր տեղեկացմամբ՝ արտերկրում համապատասխան բուժման կուրս անցնելու ու վիրահատության համար  անհրաժեշտ է շուրջ 13.000 դոլար:

Անհրաժեշտ գումարը հավաքելու ակնկալիքով «Ամերիաբանկում» բացվել է հաշվեհամար հոր՝ Մարատ Աքուլյանի անունով՝ հայկական դրամով՝ 1570020031820100: