Թաիլանդի ազգային ավիափոխադրողին պատկանող Thai Smile Airways ավիաընկերությունը օդանավի տոմսեր կվաճառի մարդահասակ տիկնիկների համար, որոնց թռիչքի ժամանակ սպասարկելու են մյուս ուղեւորների նման, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Տիկնիկներին կառաջարկեն նախուտեստ եւ խմիչք, սակայն նրանց արգելվում է վթարային ելքի մոտ նստել։ Եթե տիկնիկի տերը  նրա համար տոմս չի գնում, տիկնիկը համարվում է ուղեբեռ։

Նշենք, որ խոսքը Luk Thep կամ «Հրեշտակի երեխա» տիկնիկների մասին է, որոնք վերջին ժամանակներս Թաիլանդում մեծ ժողովրդականություն են վայելում։ Դրանք կարող են արժենալ մինչեւ մի քանի հարյուր դոլար։ Տեղաբնակները հավատում են, որ այդ տիկնիկներում ապրում են հրեշտակ երեխաների հոգիներւ, եւ եթե նրանց մասին հոգ տանեն, ճակատագիրը բարեհաճ կգտնվի իրենց նկատմամբ։